Ողջույն, Гость |
 
 





 
Գլխավոր էջ » Ֆայլեր » barca.my1.ru » Խաղացողներ [ Ավելացնել նյութ ]

4 Իվան Ռակիտիչ

Number 4
Name Իվան Ռակիտիչ
Birthday 03/10/1988
Age 26
Team Բարսելոնա
Position Կիսապաշտպան
Joined 08/24/2014
Nationality  Croatia/Hrvatska

Իվան Ռակիտիչը միացել է Բարսելոնային 2014 թվականի ամռանը: Ֆուտբոլիստը ծնվել է Շվեյցարիայի Ռեյնֆելդեն քաղաքում 1988 թվականի մարտի 10-ին: Ռակիտիչի ծնողներն ազգությամբ խորվաթ էին, այդ իսկ պատճառով ֆուտբոլիստը թե Շվեյցարիայի և թե Խորվաթիայի քաղաքացի է:


Ռակիտիչն, ով իր մանկության մեծ մասն անցկացրել է Շվեյցարիայում, որոշեց հետևել իր հոր և ավագ եղբոր օրինակին և սկսեց զբաղվել ֆուտբոլով:Ռակիտիչը միացավ Բազելի մանկապատանեկան թիմին և արդեն 17 տարեկան հասակում իր դեբյուտը նշեց առաջին թիմի կազմում: Դա 2005 թվականի սեպտեմբերի 29-ն էր, երբ Բազելը ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության շրջանակներում մրցում էր Նեյշտելի հետ: 2006/2007 մրցաշրջանում Ռակիտիչը դարձավ Բազելի մեկնարկային կազմի անփոխարինելի ֆուտբոլիստ և հեղինակած 11 գոլերով օգնեց Բազելին դառնալ Շվեյցարիայի չեմպիոն: Ի դեպ, հենց 2006/07 մրցաշրջանում Ռակիտիչը ճանաչվել է Շվեյցարիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: 

Ռակիտիչի փայլուն մրցաշրջանը չէր կարող ուշադրություն չառաջացնել այս ֆուտբոլիստի նկատմամբ և ահա Գերմանիայի ուժեղագույն թիմերից մեկը` Շալկեն, 2007 թվականին պայմանագիր ստորագրեց Ռակիտիչի հետ: Բունդեսլիգայում իր դեբյուտային խաղը Ռակիտիչն անցկացրեց Շտուտգարտի հետ, որում դարձավ նաև գոլի հեղինակ: Շալկե 04-ում Ռակիտիչն անցկացրեց 3 ու կես մրցաշրջան և մասնակցած 135 հանդիպումների ընթացքում կարողացավ դառնալ 17 գոլի հեղինակ:

2011/12 մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Իվան Ռակիտիչը պայմանագիր ստորագրեց իսպանական Սևիլյայի հետ: Լա Լիգայում Ռակիտիչն իր դեբյուտը նշեց 2011 թվականի փետրվարի 6-ին` Մալագայի հետ խաղում: Իր ժամանումից ոչ երկար ժամանակ անց Ռակիտիչը դարձավ իր թիմի կիսապաշտպանության առաջատարը: 2013/14 մրցաշրջանում ՈՒնայ Էմերին Ռակիտիչին նշանակեց Սևիլյայի ավագ և ֆուտբոլիստը հուսախափ չարեց իր մարզչին: 2013/14 մրցաշրջանում Իվան Ռակիտիչը Սևիլյայի հետ միասին ճանաչվեց Եվրոպա Լիգայի հաղթող, իսկ Ռակիտիչը ճանաչվեց Եվրոպա Լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ: Սևիլյայում Ռակիտիչն անցկացրեց 3 ու կես մրցաշրջան և մասնակցած 145 հանդիպումներում դարձավ 30 գոլի հեղինակ: 

Չնայած Ռակիտիչը վաղ տարիքում հանդես էր եկել Շվեյցարիայի մանկապատենական հավաքականում, այդուհանդերձ, որպես իր հիմնական հավաքական նա ընտրեց Խորվաթիան: Խորվաթիայի հավաքականում Ռակիտիչն իր դեբյուտը նշել է 2007 թվականի սեպտեմբերի 8-ին` 19 տարեկան հասակում: 

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Ռակիտիչը համարվում է ունիվերսալ և ֆիզիկապես ամուր կիսապաշտպան, ով կարող է հանդես գալ կիսապաշտպանության բոլոր դիրքերում, նույնիսկ հենակետային կիսապաշտպանի դիրքում: Ռակիտիչն ավելի միտված է հարձակմանը, սակայն հարկ եղած դեպքում նա կարող է նաև անցնել պաշտպանողական խաղի: Ռակիտիչը հիանալի է տեսնում խաղադաշտը և տիրապետում է կատարյալ փոխանցումների: Իր կարիերայի ընթացքում Ռակիտիչը ավելի հայտնի է եղել որպես ասիստենտ: Ռակիտիչը տիրապետում է նաև թնդանոթային հարվածների, ինչի արդյունքն են նրա հեղինակած գոլերը Սևիլյայի կազմում: Ռակիտիչն իդեալական տարբերակ է Բարսայի խաղաոճի համար, քանզի նա կարողանում է վերահսկել խաղն ինչպես մրցակցի կիսադաշտում, այնպես էլ տուգանային հրապարակում:

ՏԻՏՂՈՍՆԵՐ

2013/14 - Եվրոպա Լիգայի գավաթակիր
2007 Շվեյցարիայի գավաթակիր


ԿԱՐԻԵՐԱ

 
2014 -        ՖԱ Բարսելոնա
2011 - 2014 ՖԱ Սևիլյա 
2007 - 2011 ՖԱ Շալկե 04 
2005 - 2007 ՖԱ Բազել

 


Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Հաջորդ հանդիպում

Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ

juventus

1:3

Բարսելոնա<br/>

Յուվենտուս

 

Բարսելոնա

ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ

3:1

Բարսելոնա<br/>

Բարսելոնա

 

Ատլ. Բիլբաո

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

110 : 21

94

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

118 : 38

92

3

Ատլետիկո Մադրիդ

38

67 : 29

78

4

Վալենսիա

38

70 : 32

77

5

Սևիլիա

38

71 : 45

76

6

Վիլյառեալ

38

48 : 37

60

7

Ատլետիկ Բիլբաո

38

42 : 41

55

8

Սելտա

38

47 : 44

51

9

Մալագա

38

42 : 48

50

10

Էսպանյոլ

38

47 : 51

49

 
Հոսթինգը` uCozЯндекс.Метрика