Ողջույն, Гость |
 
 





 
Գլխավոր էջ » Ֆայլեր » barca.my1.ru » Խաղացողներ [ Ավելացնել նյութ ]

23 Թոմաս Վերմալեն

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Անուն` Թոմաս Վերմալեն
  • Դիրք` Պաշտպան
  • Ծննդավայր` Կապելլեն, Բելգիա
  • Ծննդյան ամսաթիվ` 14/11/1985
  • Հասակ` 182
  • Քաշ` 75
  • Դեբյուտ`

Թոմաս Վերմալենը միացավ Բարսելոնային 2014 թվականի օգոստոսի 9-ին` Բարսելոնայի և Արսենալի ձեռքբերած համաձայնության շնորհիվ: Նա Բարսելոնա ժամանեց որպես մի փորձառու և առաջնորդի բնավորության տեր անձնավորություն:

Վերմալենը Այաքսի մարզադպրոցի սան է, որտեղ առաջին անգամ մուտք է գործել 15 տարեկան հասակում: Այաքսի առաջին թիմի կազմում Վերմալենն իր դեբյուտը նշել է 2004 թվականին: Ավելի ուշ Այաքսը Վերմալենին 1-ամյա վարձակալությամբ ուղղարկեց Վալվիյկ ՖԱ, որտեղից վերադառնալուց անմիջապես հետո Թոմասը դարձավ Այաքսի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Այաքսի կազմում Վերմալենը 1 անգամ դարձել է Հոլանդիայի չեմպիոն (2003/04), 2 անգամ Հոլանդիայի գավաթակիր (2005/06 և 2006/07) և 2 անգամ էլ Հոլանդիայի Սուպերգավաթակիր (2006 և 2007): 2008 թվականին Վերմալենը դարձավ Այաքսի հիմնական ավագը, իսկ արդեն 2009 թվականի ամռանը Վերմալենը պայմանագիր կնքեց Արսեն Վենգերի Արսենալի հետ:

Պրեմիեր Լիգայում առաջին մրցաշրջանը ֆանտաստիկ ստացվեց Վերմալենի համար: Արսենալի կազմում նա մասնակցեց 45 հանդիպումների և դարձավ 8 գոլի հեղինակ: Մրցաշրջանի ավարտին Վերմալենն ընդգրկվեց նաև Պրեմիեր Լիգայի խորհրդանշական հավաքականի կազմում:  

Չնայած ստացած բազմաթիվ վնասվածքներին, Վերմալենը 2012 թվականին դարձավ Արսենալի ավագը, ով առաջնորդեց թիմին դեպի երկար սպասված տիտղոսը` Անգլիայի գավաթը: 

Մինչ Բարսայի հետ պայմանագիր կնքելը Վերմալենը Բելգիայի հավաքականի կազմում մասնակցում էր աշխարհի առաջնությանը, որտեղ իր թիմի հետ հասավ մինչև քառորդ եզրափակիչ: Ընդհանուր առմամբ, Բելգիայի հավաքականի կազմում Վերմալենը մասնակցել է 46 հանդիպման: 

ԲՆՈՒԹԱԳԻՐ 

Թոմաս Վերմալենը հանդիսանում է մի ֆուտբոլիստ, ով գիտի` ինչպես ստանալ գնդակը ազատ տարածությունում: Բելգիացին նաև հիանալի է կարդում խաղը և պաշտպանության կենտրոնում դառնում է իսկական առաջատար: Վերմալենի առավելություններից մեկն այն է, որ նա հաջողությամբ կարող է հանդես գալ նաև ձախ պաշտպանի դիրքում: 


ՏԻՏՂՈՍՆԵՐ

Այաքս

2007 Հոլանդիայի Սուպերգավաթակիր

2006/07 Հոլանդիայի գավաթակիր
2006 Հոլանդիայի Սուպերգավաթակիր
2005/06 Հոլանդիայի գավաթակիր
2003/04 Հոլանդիայի չեմպիոն

Արսենալ

2013/14 Անգլիայի գավաթակիր

ԿԱՐԻԵՐԱ

2014 -        ՖԱ Բարսելոնա
2009 - 2014 ՖԱ Արսենալ 
2004 - 2005 ՖԱ Վալվիյկ (վարձավճար)
2003 - 2009 ՖԱ Այաքս


Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Հաջորդ հանդիպում

Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ

juventus

1:3

Բարսելոնա<br/>

Յուվենտուս

 

Բարսելոնա

ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ

3:1

Բարսելոնա<br/>

Բարսելոնա

 

Ատլ. Բիլբաո

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

110 : 21

94

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

118 : 38

92

3

Ատլետիկո Մադրիդ

38

67 : 29

78

4

Վալենսիա

38

70 : 32

77

5

Սևիլիա

38

71 : 45

76

6

Վիլյառեալ

38

48 : 37

60

7

Ատլետիկ Բիլբաո

38

42 : 41

55

8

Սելտա

38

47 : 44

51

9

Մալագա

38

42 : 48

50

10

Էսպանյոլ

38

47 : 51

49

 
Հոսթինգը` uCozЯндекс.Метрика