Ողջույն, Гость |
 
 





 
Գլխավոր էջ » Ֆայլեր » barca.my1.ru » Խաղացողներ [ Ավելացնել նյութ ]

1 Մարկ-Անդրե տեր Շտեգեն

Number 1
Name Մարկ-Անդրե Տեր Շտեգեն
Birthday 04/30/1992
Age 22
Team Բարսելոնա
Position Դարպասապահ
Joined 09/17/2014
Nationality  Germany

 

Մարկ-Անդրե տեր Շտեգենը Բարսելոնայի հետ պայմանագիր է ստորագրել 2014 թվականի ամռանը: Տեր Շտեգենը ծնվել է 1992 թվականի ապրիլի 30-ին Գերմանիայի Մյունխենգլադբախ քաղաքում: Տեր Շտեգենը 22 տարեկան է և համարվում է համաշխարհային ֆուտբոլի ամենախոստումնալից դարպասապահներից մեկը:

Մինչ Բարսելոնա տեղափոխվելը Մարկ-Անդրե տեր Շտեգենը հանդես է եկել միայն իր հարազատ քաղաքի` Մյունխենգլադբախի թիմում` Բորուսսիայում: Տեր Շտեգենը դեռ 4 տարեկան հասակում ընդունվել է Բորուսսիայի մարզադպրոց, իսկ արդեն 18 տարեկան հասակում իր դեբյուտը նշել առաջին թիմի կազմում: Դա 2011 թվականի ապրիլի 10-ն էր, Բունդեսլիգայի առաջնության 29-րդ տուրի` Քյոլնի հետ խաղում, որի ժամանակ Բորուսսիան հաղթել է մրցակցին 5-1 հաշվով: Բունդեսլիգայի առաջին 6 խաղերում Տեր Շտեգենը բաց է թողել միայն 3 գնդակ:

Տեր Շտեգենն իր վրա մեծ պատասխանատվություն է կրել դեռ վաղ տարիքից: Հետագա մրցաշրջանների ընթացքում Մարկ-Անդրե տեր Շտեգենը դարձավ Բորուսսիայի հիմնական դարպասապահը և արդեն 2011/12 մրցաշրջանում ճանաչվեց Բունդեսլիգայի լավագույն դարպասապահ: Ընդհանուր առմամբ, Տեր Շտեգենը Գերմանիայի առաջնությունում մասնակցել է 108 հանդիպման:

Գերմանիայի ազգային հավաքականում Տեր Շտեգենն իր դեբյուտը նշել է 2012 թվականին: 22 տարեկան հասակում Մարկ-Անդրե տեր Շտեգենն արդեն համարվում էր Գերմանիայի հավաքականի 2-րդ դարպասապահը, սակայն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը վերջին պահին որոշեց Մունդիալ 2014-ի հայտացուցակում չներառել Տեր Շտեգենին:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Իր բարձր հասակի (189 սմ.) շնորհիվ Տեր Շտեգենը գերիշխում է 2-րդ հարկում, իսկ ոտքերով փայլուն խաղի շնորհիվ փրկում իր թիմերին անխուսափելի թվացող գոլերից: Տեր Շտեգենը, չնայած երիտասարդ տարիքին, ունի հիանալի ռեակցիա, մեծ խաղային փորձ և կատարյալ վստահություն իր գործողություններում: 

ՏԻՏՂՈՍՆԵՐ

2009 Եվրոպայի Մ17 հավաք. չեմպիոն

ԿԱՐԻԵՐԱ


2014 -         ՖԱ Բարսելոնա
2011 - 2014 Բորուսսիա Մյունխենգլադբախ
2009 - 2011 Բորուսսիա Մյունխենգլադբախ 2 


Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Հաջորդ հանդիպում

Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ

juventus

1:3

Բարսելոնա<br/>

Յուվենտուս

 

Բարսելոնա

ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ

3:1

Բարսելոնա<br/>

Բարսելոնա

 

Ատլ. Բիլբաո

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

110 : 21

94

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

118 : 38

92

3

Ատլետիկո Մադրիդ

38

67 : 29

78

4

Վալենսիա

38

70 : 32

77

5

Սևիլիա

38

71 : 45

76

6

Վիլյառեալ

38

48 : 37

60

7

Ատլետիկ Բիլբաո

38

42 : 41

55

8

Սելտա

38

47 : 44

51

9

Մալագա

38

42 : 48

50

10

Էսպանյոլ

38

47 : 51

49

 
Հոսթինգը` uCozЯндекс.Метрика