Number |
13 |
Name |
Կլաուդիո Բրավո |
Birthday |
04/13/1983 |
Age |
31 |
Team |
Բարսելոնա |
Position |
Դարպասապահ |
Joined |
08/24/2014 |
Nationality |
Chile |
Կլաուդիո Անդրես Բրավո Մունոսը Բարսելոնա է տեղափոխվել 2014 թվականի ամռանը Ռեալ Սոսյեդադից: Բրավոն ծնվել է 1983 թվականի ապրիլի 13-ին Չիլիի Բուին քաղաքում: Բրավոն դեռ վաղ հասակից սկսել է ֆուտբոլ խաղալ, սակայն իր կարիերայի սկզբում եղել է հարձակվող, այնուհետև պաշտպան և վերջում նոր միայն հաստատվել դարպասապահի դիրքում:
Բրավոյի առաջին ակումբը եղել է չիլիական Կոլո-կոլոն, որին նա միացել է 11 տարեկան հասակում: Մարզումները սկսվելուն պես Բրավոն խնդրել է իր մարզչին իրեն փորձել դարպասապահի դիրքում և այդ օրվանից նա այլևս չի ցանկացել փոխել իր դիրքը: Կլաուդիո Բրավոն Կոլո-կոլոյի առաջին թիմի կազմում իր դեբյուտը նշել է 2002 թվականին` 19 տարեկան հասակում: 2006 թվականին Բրավոն տեղափոխվել է իսպանական Ռեալ Սոսյեդադ, որտեղ իր դեբյուտը նշել է 2006 թվականի հոկտեմբերի 22-ին` Մալյորկայի հետ խաղում (0-0):
Բրավոն ժամանել էր Սան Սեբաստիան որպես մեծ պոտենցիան ունեցող դարպասապահ և հետագա տարիների ընթացքում դարձավ Ռեալ Սոսյեդադ ակումբի պատմության լավագույն դարպասապահներից մեկը: Ռեալ Սոսյեդադում անցկացրած 8 տարիների շնորհիվ Բրավոն դարձավ ակումբի առաջատար ֆուտբոլիստը: Փաստացի, նա ակումբի պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած 2-րդ օտարերկրացին է: Բրավոն 2012/13 մրցաշրջանում Ռեալ Սոսյեադի կազմում մասնակցել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությանը:
Բրավոյին Չիլիում անվանում են "Կոնդոր Չիկո"` նրան համեմատելով չիլիացի լեգենդար դարպասապահ Ռոբերտո Կոնդոր Ռոխասի հետ: Կլաուդիո Բրավոն Չիլիի ազգային հավաքականի ավագն է, ով մասնակցել է աշխարհի վերջին 2 առաջնություններին: Ի դեպ, Բրավոն 2010 թվականին Չիլիի միակ ֆուտբոլիստն է եղել, ով բոլոր 4 խաղերում դուրս է եկել խաղադաշտ մեկնարկային կազմում: 2014 թվականի ամռանը Կլաուդիո Բրավոյի առաջնորդությամբ Չիլիի ազգային հավաքականը դուրս եկավ Մունդիալի 1/8 եզրափակիչ, որտեղ 11 մետրանոց հարվածաշարում զիջեց Բրազիլիայի ընտրանուն:
ԲՆՈՒԹԱԳԻՐ
Կլաուդիո Բրավոն իր բարձր հասակի (185 սմ.) շնորհիվ գերիշխում է 2-րդ հարկում: Բրավոն սթափ մտածող, ճկուն և փորձառու դարպասապահ է, ով նաև հիանալի է խաղում ոտքերով: Բացի այդ, Բրավոն կարողանում է վստահություն հաղորդել թիմի պաշտպանությանը, ինչը շատ կարևոր գործոն է ժամանակակից ֆուտբոլում:
ԿԱՐԻԵՐԱ
2014 - ՖԱ Բարսելոնա
2006 - 2014 ՖԱ Ռեալ Սոսյեդադ
2002 - 2006 ՖԱ Կոլո-կոլո
|