  
 
 
 | Number | 
 11 | 
  
 
 | Name | 
 Նեյմար դա Սիլվա Սանտոս Ջունիոր | 
  
 
 | Birthday | 
 02/05/1992 | 
  
 
 | Age | 
 22 | 
  
 
 | Team | 
 Բարսելոնա | 
  
 
 | Position | 
 Հարձակվող | 
  
 
 | Joined | 
 08/21/2013 | 
  
 
 | Nationality | 
   Brazil | 
  
 
 
  
Նեյմար դա Սիլվա Սանտոս Ժունիորը Բարսելոնայի հետ պայմանագիր է կնքել 2013 թվականի հունիսի 3 - ին` այն բանից հետո, երբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակումբի և Սանտոսի միջև: 21 - ամյա խաղացողը դարձել է առաջին ձեռքբերումը 2013/2014 մրցաշրջանին ընդառաջ: 
 
Լույս աշխարհ գալով Մոջի դաս Կրուզեսում` Բրազիլիայում, 1992 թվականի փետրվարի 5 - ին, Նեյմարն իր ֆուտբոլային ուղին սկսել է Սանտոսում 2003 թվականին, երբ 11 տարեկան էր: Նա արագորեն բարձրացել է բոլոր տարիքային խմբերով, մինչ առաջին թիմում 2009 թվականին նորամուտը նշելը: Շուտով նա դարձավ առանցքային խաղացող և արժանացավ Պաուլիստա առաջնության լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին: 
 
2009 թվականին Նեյմարը ճանաչվել է Բրազիլիայի առաջնության լավագույն խաղացող, ինչպես նաև լավագույն ռմբարկու խփած 11 գոլերով: Նա թիմի առաջատարն էր, երբ Սանտոսը հաղթեց Լիբերտադորեսի գավաթը, եզրափակչում պարտության մատնելով ՈՒրուգվայի Պենյարոլին 2 - 1 հաշվով: 
 
Որպես Հարավային Ամերիկայի չեմպիոն, Սանտոսը 2011 թվականին մասնակցեց Աշխարհի ակումբային առաջնությանը և եզրափակչում խաղաց Բարսայի հետ: Կատալոնացիները ջախջախեցին մրցակցին 4 - 0 հաշվով, բայց Նեյմարը ճանաչվեց մրցաշարի 3 - րդ լավագույն ֆուտբոլիստ, հետ մնալով Մեսսիից ու Ինիեստայից: 
 
Նեյմարը 2009 թվականին մասնակցել է աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությանը, իսկ ՀԱՀ - ում կայացած Մունդիալ 2010 - ից հետո նշել է իր նորամուտն ազգային հավաքականում ԱՄՆ - ի դեմ ընկերական խաղում: Ընդամենը 18 տարեկան հասակում նա խփել է իր առաջին գոլը հավաքականում: 
 
Նա հրավիրվել է Բրազիլիայի հավաքական 2012 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Լոնդոնում Նեյմարն օգնել է բրազիլիացիներին հասնել մինչև եզրափակիչ, որտեղ նրանք պարտվել են Մեքսիկային 2 - 1 հաշվով: 
 
2013 թվականի ամռանը` Բարսելոնայի հետ պայմանագիրը ստորագրելուց հետո, Նեյմարը հաղթել է Կոնֆեդերացիաների գավաթը Բրազիլիայի հավաքականի հետ, գրավելով Իսպանիայի դարպասը եզրափակիչ խաղում և ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ: 
 
ԲՆՈՒԹԱԳԻՐ 
 
Արագ, խորամանկ, խելացի և ճարպիկ` Նեյմարն առավելապես վտանգավոր է մեկը մեկի դեմ պայքարում, բայց կարող է փայլել հարձակման ցանկացած դիրքում, կարող է իր որակները ցույց տալ կենտրոնում կամ ճեղքեր գտնել մրցակցի խիտ պաշտպանության եզրերում իր խելահեղ անցումներով: Նեյմարը մահացու զենք է ցանկացած պաշտպանության դիմաց: 
 
Բրազիլիայի 10 համարը կարող է նաև քրտնաջան աշխատել թիմի համար, ճնշում գործադրելով մրցակցի վրա կամ օգնելով պաշտպանությունում: Նրա հուժկու հեռահար հարվածների շնորհիվ նա առ այսօր իր կարիերայում մի քանի գեղեցիկ գոլեր է հեղինակել, մանավանդ տուգանայիններից, որի մասնագետ է դարձել Նեյմարը: 
 
ՏԻՏՂՈՍՆԵՐ 
 
ՖԱ Բարսելոնա 
2013/14 Իսպանիայի սուպերգավաթ 
 
Սանտոս 
2012 Պաուլիստայի առաջնություն 
2012 Հարավային ամերիկայի գավաթակիրների գավաթակիր 
2011 Պաուլիստայի առաջնություն 
2011 Լիբերտադորեսի գավաթ 
2010 Պաուլիստայի առաջնություն 
2010 Բրազիլիայի գավաթ 
 
Բրազիլիայի հավաքական 
2013 Կոնֆեդերացիաների գավաթ 
2012 Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր 
2010 Հարավային Ամերիկայի մինչև 20 տարեկանների չեմպիոն 
 
ԿԱՐԻԵՐԱ 
 
2013-14 ՖԱ Բարսելոնա 
2013 Սանտոս ՖԱ 
2012 Սանտոս ՖԱ 
2011 Սանտոս ՖԱ 
2010 Սանտոս ՖԱ 
2009 Սանտոս ՖԱ 
  
  
 
		
	 |