| | 
 Խոսքեր չեմ գտնում` Չավիի որակները նկարագրելու համար. Ինյեստա | Խոսքեր չեմ գտնում` Չավիի որակները նկարագրելու համար. Ինյեստա 
  «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան գովեստի խոսքեր է հասցեագրել իր խաղընկերոջը՝ Չավի Էրնանդեսին:
 
 «Խոսքեր չեմ գտնում՝ Չավիի որակները նկարագրելու համար: Չեմ գտնում որևէ մեկին, ում կարող եմ Չավիի հետ նույն հարթության վրա դնել՝ թե՛ որպես մարդ, թե՛ որպես ֆուտբոլիստ: Խոսքեր չեմ գտնում նաև նրա վիճակագրության, գործին ցուցաբերած մոտեցման մասին խոսելու համար:
 
 Չավին յուրօրինակ և անկրկնելի ֆուտբոլիստ է, ով մեծ դերակատարություն է ունեցել կատալոնական ակումբում և Իսպանիայի հավաքականում: Ինձ համար մեծ պատիվ էր այսքան տարիների ընթացքում խաղալ նրա կողքին»,-Marca-ն մեջբերում է Ինյեստայի խոսքերը:
 
 Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Չավին լքելու է «Բարսելոնա»-ն ՝ տեղափոխվելով Քաթարի «Ալ Սաադ» ակումբը:
 | 
 
  
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 |  |  |  |  |  |  |  |  | 
 | 
 
 
 | Չեմպ.լիգա 23.05.15, 20։30«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ
 |  
 | 
 | 1:3
   | 
 |  
 | Յուվենտուս |   | Բարսելոնա |  
 
 
 | ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30«Կամպ Նոու» մարզադաշտ
 |  
 | 
 | 3:1
   | 
 |  
 | Բարսելոնա |   | Ատլ. Բիլբաո |  |