Վերմալենը մարզվել է ընդհանուր խմբում
«Բարսելոնայի» պաշտպան Թոմաս Վերմալենն, ով ապաքինվել է լուրջ վնասվածքից, մասնակցել է թիմի այսօրվա մարզմանը, տեղեկացնում է sport.es-ը:
Բելգիացի ֆուտբոլիստն, ով կատալոնական ակումբի կազմում դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել, մարզվել է ընդհանուր խմբի հետ:
Ընդհանուր խումբ է վերադարձել նաեւ Մարտին Մոնտոյան, իսկ Դանի Ալվեշը շարունակում է մարզվել անհատական ծրագրով:
|