Թե ինչպես էր Մասկերանոն Տեր Շտեգենին հուշում Ագուերոյի հարվածի ուղղությունը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կատալոնական «Բարսելոնա»-ն երեկ 1:0 հաշվով առավելության է հասել «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ ու դուրս եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:
Դաշտի տերերի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը գեղեցիկ ցատկով հետ է մղել Սերխիո Ագուերոյի իրացրած 11 մետրանոց հարվածը:
Ագուերոյի հարվածից առաջ Արգենտինայի հավաքականում նրա թիմակից Խավիեր Մասկերանոն քողարկված կերպով Տեր Շտեգենին հուշել է հարձակվողի հարվածի ուղղությունը:
|