Ռեալն իր մարզադաշտը չի տրամադրի Կոպա Դել Ռեյին
Մադրիդի Ռեալի ղեկավարությունը չի ծրագրում Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտը տրամադրել մայիսի 30-ին կայանալիք Կոպա Դել Ռեյի եզրափակիչ` Բարսելոնա - Ատլետիկ Բիլբաո հանդիպման անցկացման համար:
Ենթադրվում է, որ մայիսի վերջին Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում իր հանդիպումները կանցկացնի Ռեալ Մադրիդ Կաստիլյան, որը պայքարում է Սեգունդա դուրս գալու համար:
Այնուամենայնիվ, թե՜ Բարսելոնան, և թե՜ Ատլետիկ Բիլբաոն ցանկանում են, որ եզրափակիչը տեղի ունենա հենց Սանիտագո Բեռնաբեու մարզադաշտում և 2 ակումբների ղեկավարները ծրագրում են խնդրանքով դիմել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային:
|