Ռայոլա. Բարսան կարող է մտափոխել Պոգբային
Թուրինի Յուվենտուսի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալը` Մինո Ռայոլան, չի բացառել, որ ապագայում իր հաճախորդը կարող է տեղափոխվել Բարսելոնա:
"Բարսելոնան կարող է որոշիչ լինել Պոգբայի համար: Հույս ունեմ` կատալոնական ակումբի ղեկավարներն ինձ ևս տեղյակ կպահեն Պոգբայի նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին: Անձամբ ես խորհուրդ եմ տվել Պոգբային լքել Յուվենտուսը միայն այն ժամանակ, երբ որևէ ակումբ լուրջ հետաքրքրություն ցուցաբերի իր նկատմամբ: Այս պահին կարող եմ ասել, որ Պոգբան 99 տոկոսով կմնա Յուվենտուսում, սակայն իրավիճակը ցանկացած պահի կարող է փոխվել", - ասել է Ռայոլան:
Հիշեցնենք, որ Բարսելոնայի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն անձամբ բանակցություններ կվարի Պոգբայի տեղափոխության հարցով, քանի որ վստահ է, որ Պոգբային ձեռք բերելու միջոցով կարող է ընտրվել ակումբի նախագահի պաշտոնում:
|