Ռակիտիչի վերադարձը Սևիլյա | Հարցազրույց (10/04/2015) Ռակիտիչի վերադարձը Սևիլյա | Հարցազրույց (10/04/2015)
Լա Լիգայի 31-րդ տուրի շրջանակներում կայանալիք Սևիլյայի հետ խաղից առաջ Բարսելոնայի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ իր ակնկալիքներով կիսվել է Սևիլյայի նախկին և Բարսելոնայի ներկայիս կիսապաշտպան Իվան Ռակիտիչը:
Կատալոնական Բարսելոնայի խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի համար Լա Լիգայի 31-րդ տուրը յուրահատուկ նշանակություն է կրում, քանի որ Ռակիտիչը վերադառնալու է մի վայր, որտեղ ապրել է մի քանի տարի: Շաբաթ երեկոյան Ռակիտիչը կրկին դուրս կգա Ռամոն Սանչեզ Պիսխուան մարզադաշտի խոտածածկ, ինչի մասին Ռակիտիչն ասել է. "Սևիլյան միշտ տեղ կունենա իմ սրտում: Ես այստեղ ապրել եմ երեք ու կես տարի, ինչը նշանակում է, որ ինձ համար յուրահատուկ նշանակություն ունի այստեղ վերադառնալը: Ցանկանում եմ կենտրոնանալ այս հանդիպման վրա և օգնել իմ թիմին: Լա Լիգայում մեզ մնացել է միայն 8 հանդիպում, ինչը նշանակում է, որ վաղը հաղթանակ տոնելը մեծ քայլ կլինի դեպի չեմպիոնություն":
Սևիլյայի լավ մարզավիճակի մասին
Սևիլյան Լա Լիգայի շրջանակներում կայացած տնային խաղերում չի պարտվել 2014 թվականի փետրվարից, երբ Բարսելոնան վերջին անգամ այցելեց այստեղ:
"Թիմերը, որոնք ժամանում են Ռամոն Սանչեզ Պիսխուան մարզադաշտ, գիտակցում են, թե որքան դժվար է Սևիլյային հաղթելը սեփական երկրպագուների առջև, սակայն Սևիլյայում էլ գիտակցում են, որ հեշտ չի լինի Բարսայի հետ պայքարելը", - ասել է Ռակիտիչը:
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ
|
|
1:3
|
|
Յուվենտուս
|
|
Բարսելոնա
|
ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ
|
|
3:1
|
|
Բարսելոնա
|
|
Ատլ. Բիլբաո
|
|