Ռաֆինյա. Չավին իմ ուսուցիչն է (15/03/2015)
Կատալոնական Բարսելոնայի կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան, ով Էյբարի հետ ամբողջ խաղի ընթացքում մնաց խաղադաշտում, հանդիպման ավարտից հետո կիսվել է տպավորություններով:
"Մենք խաղացինք մեր ֆուտբոլը և նվաճեցինք 3 միավոր: Բարսելոնան պատրաստ է յուրաքանչյուր խաղի: Գիտեինք, որ Էյբարի հետ հանդիպումը շատ կարևոր է: Ես ինձ հիանալի եմ զգում, երբ ստանում եմ խաղաժամանակ: Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաջորդ խաղում ևս հայտնվեմ խաղադաշտում", - ասել է Ռաֆինյան:
Ռաֆինյան խոսել է նաև Բարսելոնայի լեգենդար կիսապաշտպան Չավի Էրնանդեսի մասին, ով իր 750-րդ հանդիպումն անցկացրեց կատալոնական ակումբի կազմում:
"Չավին իմ ուսուցիչն է: Միայն նրա անունն ամեն ինչ ասում է: Խաղադաշտում նա իմ կուռքն է", - ասել է երիտասարդ բրազիլացին:
|