ՊՍժ-ն որոշել է, թե ով կարող է փոխարինել Զլատան Իբրահիմովիչին` վերջինիս պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո: Նշվում է, որ փարիզյան ակումբի ղեկավարները պատրաստ են գնել «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերը:
ՊՍԺ-ի ղեկավարները պատրաստ են կիրառել ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված հրաժարագնի մասին կետը, համաձայն որի այն 190 մլն եվրո է կազմում:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանում Նեյմարը 51 հանդիպում է անցկացրել «Բարսելոնա»-ի կազմում, 39 գոլ խփել:
|