Պրիմերայի չեմպիոնությունը կարևոր է, բայց մենք ավելիին ենք ձգտում. Մեսսի
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին շնորհավորել է իր ակումբին` Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը վաղաժամկետ նվաճելու կապակցությամբ` նշելով, որ կատալոնացիները չեն պատրաստվում բավարարվել այդքանով:
«Պրիմերայի հաղթողի տիտղոսը կարևոր է: Այն միշտ նվաճում է լավագույնը: Բայց մեր թիմն անհավանական կազմ ունի և ցանկանում է ավելիին հասնել: Առաջ, «Բարսելոնա»»,- Facebook-ի իր էջում գրել է Մեսսին:
Հիշեցնենք՝ Իսպանիայի գավաթի եզրափակչի շրջանակներում մայիսի 30-ին կատալոնացիները խաղալու են Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ, իսկ հունիսի 6-ին «Յուվենտուս»-ի հետ վիճարկելու են Չեմպիոնների լիգայի գավաթը:
|