Պորտուն կվճարի Տելյոյի հրաժարագինը
Պորտուգալական Պորտուի ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել Բարսելոնայից ձեռք բերել Կրիստիան Տելյոյի ամբողջական տրանսֆերը:
Կրիստիան Տելյոյի գործակալ Խոսե Մարիա Օրոբիտգը բանակցություններ է սկսել Պորտուի մարզական տնօրեն Անտերո Էնրիկեի հետ` Տելյոյի` Պորտուի տեղափոխության հարցով:
Պորտուն պատրաստվում է Բարսելոնային վճարել ճիշտ այնքան, որքան նշված է ֆուտբոլիստի պայմանագրում` 8 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Տելյոն մասնակցել է 22 հանդիպման` դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
|