Պեդրոն վերջնականապես որոշել է հեռանալ «Բարսելոնա»-ից
Կատալոնական «Բարսելոնա»-ի 27-ամյա հարձակվող Պեդրոն վերջնականապես որոշել է հեռանալ ակումբից:
Marca-ի թղթակցին հայտնի է դարձել, որ իսպանացի հարձակվողը պատրաստվում է ակումբային գրանցումը փոխել առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Պեդրոն տեղ չունի թիմի մեկնարկային կազմում, իսկ պահեստային խաղացողի կարգավիճակը նրան չի գոհացնում: Պեդրոյի ծառայություններով հետաքրքրվում են «Լիվերպուլ»-ն ու «Արսենալ»-ը:
|