Պեդրո. Բարսայում ինձ չեն վստահում
Բարսելոնայի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսն իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ իրեն երջանիկ չի զգում Բարսելոնայում, քանզի չի ստանում անհրաժեշտ խաղաժամանակ:
"Ցավալի է, սակայն այս մրցաշրջանի ընթացքում ես բավականին քիչ հնարավորություններ եմ ստացել: Ես պետք է վստահության արժանանամ, որպեսզի ցույց տամ, թե ինչի եմ ընդունակ: Ամռանը մտադիր եմ քննարկել իրավիճակս ակումբի ղեկավարության հետ", - ասել է Պեդրոն:
Հիշեցնենք, որ Բարսելոնայի տրանսֆերային կոմիտեի անդամ Կարլոս Ռեքսաչը վերջերս հայտարարեց, որ Բարսելոնայի ղեկավարությունը չի ծրագրում հրաժարվել Պեդրոյի ծառայություններից:
|