Մեսսին պայքարում է ինքն իր դեմ, քանի որ հավասար մրցակից չունի. Չավի
Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին գովեստի խոսքեր է հղել իր թիմակից Լիոնել Մեսսիի հասցեին: Չավին կարծում է, որ ոչ մի ֆուտբոլիստ չի կարող համեմատվռլ Մեսսիի հետ:
«Մեսսին լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ: Նա այդ կարգավիճակում է 22 տարեկանից: Լեոն պայքարում է ինքն իր դեմ, քանի որ մրցակից չունի:
Մարզումներին ու խաղերին նրա գործողություններին հետևելն իսկական հաճույք է մեզ համար»,- Չավիի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:
|