Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշն իր կարծիքն է հայտնել Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում կայանալիք Արգենտինա – Չիլի խաղի վերաբերյալ:
«Արգենտինան ուժեղ հակառակորդ է` հզոր ֆուտբոլիստներով: Նման մրցակցին հաղթելու համար պետք է կատարյալ խաղ ցուցադրել ու ունենալ հաջողություն: Չիլիի ընտրանու հետ խաղը բարդ է լինելու: Չիլիացիներն արդեն ապացուցել են, որ գերազանց թիմ ունեն:
Չիլին պետք է զգուշավորություն ու կենտրոնացվածություն ցուցաբերի: Չէ՞ որ Արգենտինան միայն Մեսսին չէ: Մեսսին հանճար է: Ամենը, ինչ նա անում, անում է լավ: Երբ նա գնդակով է, նրան շատ բարդ է կանգնեցնել»,- Սանտուշի խոսքերը մեջբերում է Ole-ն:
|