Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի Արգենտինա-Կոլումբիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Լիոնել Մեսսին, ով իրացրել է հետխաղյա 11 մետրանոցներից մեկը:
«Բարսելոնա»-ի հարձակվողն ամբողջ հանդիպման ընթացքում սուր պահեր է ստեղծել մրցակցի դարպասի մոտ, իսկ դրվագներից մեկում նրա վտանգավոր հարվածը հետ է մղել Կոլումբիայի ընտրանու դարպասապահ Դավիդ Օսպինան:
Մրցաշարի կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականի մրցակիցը կլինի Բրազիլիա-Պարագվայ հանդիպման հաղթողը:
|