Ողջույն, Гость |
 
 





 
Գլխավոր էջ » Ֆայլեր » barca.my1.ru » Նորություններ [ Ավելացնել նյութ ]

Մեսսի. Բարսելոնան մարտական է տրամադրված
Մեսսի. Բարսելոնան մարտական է տրամադրված

Արգենտինացին փորձել է զգուշավոր լինել իր մամլո ասուլիսի ընթացքում, սակայն չի կարողացել չասել այն մասին, որ Բարսելոնան մարտական է տրամադրված և պատրաստվում է վրեժխնդիր լինել Բավարիայից 2012/13 մրցաշրջանի 2 հանդիպումների համար:
Կատալոնական Բարսելոնայի և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար, աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի` Բավարիայի հետ խաղին նախորդած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի փորձում ֆավորիտներ գտնել այս խաղում, սակայն վստահ է նրանում, որ 2 թիմերն ել եզրափակիչ դուրս գալու մեծ ցանկություն ունեն:
 
"Ես շատ մոտիվացված եմ, քանի որ գիտակցում եմ, թե ինչ կարևորություն և նշանակություն ունի այս հանդիպումը մեզ համար: Մենք խաղալու ենք հզոր մրցակցի դեմ, որի հետ վերջին անգամ խաղացել ենք 2 տարի առաջ: Այժմ խաղադաշտ դուրս կգա լրիվ այլ Բարսա, և մենք ականատես կլինենք լրիվ այլ դիմակայության: Կարծում եմ` Չեմպիոնների Լիգայի այս փուլում ֆավորիտներ լինել չեն կարող", - ասել է Մեսսին և շարունակել. "Բարսելոնայի բոլոր ֆուտբոլիստներն իրենց լավ են զգում: Մենք այժմ կենտրոնացած ենք միայն այս հանդիպման վրա, սակայն գիտակցում ենք, որ առջևում ևս մի շարք կարևոր հանդիպումներ ունենք":
 
Սեփական մարզավիճակի մասին


"Նախորդ մրցաշրջանը շատ դժվար ստացվեց ինձ համար: Ես վնասվածք ստացա և այդպես էլ չկարողացա վերադարձնել լավագույն մարզավիճակս: Այս մրցաշրջանում ամեն ինչ այլ է, ես ինձ հիանալի եմ զգում:
 
Ես, ինչպես նաև Բարսայի մյուս բոլոր ֆուտբոլիստները, ցանկանում ենք գավաթներ նվաճել այս թիմի կազմում: Մենք ունենք միևնույն նպատակը":
 
Սուարեսի և Նեյմարի հետ համագործակցության մասին


"Նեյմարի և Սուարեսի պես բարձրակարգ ֆուտբոլիստների ներկայությունը բավականին հեշտացնում է թիմի աշխատանքը: Ես ջերմ հարաբերություններ ունեմ նրանց հետ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս":
 
Գվարդիոլայի վերադարձի մասին


"Մենք շատ լավ ենք ճանաչում Գվարդիոլային և լավ հարաբերություններ ունենք նրա հետ: Վստահ ենք, որ մեր երկպրագուները ջերմ ընդունելության կարժանացնեն նրան":
 
Էնրիկեի և Գվարդիոլայի մրցակցության մասին


"Յուրաքանչյուր մարզիչ ունի սեփական մտքերը, գաղափարները և փիլիսոփայությունը: Փոփոխութունները նորմալ երևույթ են: 2 մարզիչներն էլ փորձել են մեզ հետ լինել հնարավորինս մտերիմ":


 
 

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Հաջորդ հանդիպում

Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ

juventus

1:3

Բարսելոնա<br/>

Յուվենտուս

 

Բարսելոնա

ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ

3:1

Բարսելոնա<br/>

Բարսելոնա

 

Ատլ. Բիլբաո

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

110 : 21

94

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

118 : 38

92

3

Ատլետիկո Մադրիդ

38

67 : 29

78

4

Վալենսիա

38

70 : 32

77

5

Սևիլիա

38

71 : 45

76

6

Վիլյառեալ

38

48 : 37

60

7

Ատլետիկ Բիլբաո

38

42 : 41

55

8

Սելտա

38

47 : 44

51

9

Մալագա

38

42 : 48

50

10

Էսպանյոլ

38

47 : 51

49

 
Հոսթինգը` uCozЯндекс.Метрика