Լուիս Էնրիկեն մտադիր չէ հեռանալ «Բարսելոնա»-ից Լուիս Էնրիկեն մտադիր չէ հեռանալ «Բարսելոնա»-ից
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մտադիր է պայմանագրային պարտավորությունները կատարել մինչև վերջ: Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2016թ. ամռանը:
Sport.es-ի փոխանցմամբ՝ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վերջերս մի քանի հանդիպում է ունեցել մարզչի հետ ու քննարկել համագործակցության շարունակության հարցը: Բարտոմեուն խոստացել է անել հնարավորը, որ մարզիչն իրեն հարմարավետ զգա ակումբում:
Էնրիկեն «Բարսելոնա»-ն գլխավորել է 2014թ. ամռանը: Նրա գլխավորությամբ ակումբը դարձել է Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի և Չեմպիոնների լիգայի գավաթների խաղարկություններում դուրս եկել եզրափակիչ:
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ
|
|
1:3
|
|
Յուվենտուս
|
|
Բարսելոնա
|
ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ
|
|
3:1
|
|
Բարսելոնա
|
|
Ատլ. Բիլբաո
|
|