Լուիս Էնրիկե. «Հիանալի կլինի, եթե «Բարսելոնային» հաջողվի բացել խաղի հաշիվը
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բավարիայի» հետ կայանալիք պատասխան հանդիպման մասին: Հիշեցնենք, որ առաջին հանդիպմանը կատալոնացիները սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթանակ տարան մյունխենցիների նկատմամբ:
«Գիտենք, թե ինչ ուժեղ է «Բավարիան», եւ թույլ չենք տա, որպեսզի նա շատ գոլային պահեր ստեղծի: Իհարկե, մյունխենցիների կողմը կլինի երկրպագուների աջակցությունը, այնպես որ, մենք կփորձենք հաճախակի սպառնալ նրանց դարպասին: Հիանալի կլինի, եթե մեզ հաջովի բացել խաղի հաշիվը: Սակայն «Բավարիայի» հարձակումը շատ հզորվ է, իսկ Բարսելոնայում մենք խնդիրներ ունեինք:
Մի խոսքով, կարեւորը եզրափակիչ դուրս գալն է: Կարեւոր է մոտիվացումը: Անխոս, առաջին հանդիպմանը փայլուն արդյունք գրանցեցինք, սակայն շատ կարեւոր է, որպեսզի ֆուտբոլիստները շարունակեն հավատալ իրենց ուժերին»,_ Լուիս Էնրիկեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա այսօր՝ մայիսի 12-ին՝ մյունխենցիների դաշտում:
|