«Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան մտադիր է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, եթե հաղթի կատալոնական ակումբի նախագահի ընտրություններում:
Խոսելով Արդա Թուրանի տրանսֆերի ձեռքբերման մասին, Լապորտան նշել է, որ ակումբի նախագծերը կիրականցվեն թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և Էրիկ Աբիդալի որոշմամբ: Հիշեցնենք, որ ընտրվելու դեպքում Լապորտան մտադիր է Էրիկ Աբիդալին ակումբի մարզական տնօրեն նշանակել:
«Թուրանն ու Պոգբան համատեղելի են: Եթե մենք հաղթենք ընտրությունների ժամանակ, կփորձենք ձեռք բերել Պոգբայի տրանսֆերն արդեն այս ամռանը: Այդ հարցում առանցքային դերակատարություն կունենա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան, ում հետ մենք հիանալի հարաբերություններ ունենք: Վստահ ենք, որ ամեն ինչ լավ կլինի, եթե Պոգբան «Բարսելոնա» տեղափոխվի: Մեր հաղթանակի դեպքում Աբիդալն ու Լուիս Էնրիկեն կխոսեն այդ մասին»,- Marca-ն մեջբերում է Լապորտայի խոսքերը:
|