Լապորտան հայտարարել է «Բարսելոնա»-ի նախագահի ընտրություններին մասնակցելու մասին
«Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է կատալոնական ակումբի նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու որոշման մասին:
52-ամյա Լապորտան «Բարսելոնա»-ի նախագահ է եղել 2003-2010 թվականներին: Այդ ժամանակահատվածում կատալոնացիները 4 անգամ Իսպանիայի չեմպիոն են դարձել, երկու անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:
«Բարսելոնա»-ի նախագահի ընտրությունները կայանալու են հուլիսի 18-ին: Հուլիսի 8-ին ընտրական հանձնաժողովը կհրապարակի թեկնածուների վերջնական ցուցակը: Ընտրարշավը տեղի կունենա հուլիսի 9-16-ը:
Ավելի վաղ «Բարսելոնա»-ի նախագահի պաշտոնը լքել է Խոսեպ Մարիա Բարտոմեուն, ով նույնպես հայտարարել է առաջիկա ընտրություններին մասնակցելու որոշման մասին:
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ
|
|
1:3
|
|
Յուվենտուս
|
|
Բարսելոնա
|
ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ
|
|
3:1
|
|
Բարսելոնա
|
|
Ատլ. Բիլբաո
|
|