Իսպանիայի ֆուտբոլի լիգան հայցով դիմել է Մարզական վճռաբեկ դատարան: Իսպանացիները դեմ են աշխարհի 2022 թվականի առաջնությունը ձմռանն անցկացնելու որոշմանը:
Նշվում է, որ ՈւԵՖԱ-ն սատարել է իսպանական լիգային:
Հիշեցնենք` 2015 թվականի մարտին որոշում է ընդունվել առ այն, որ Քաթարում կայանալիք աշխարհի 2022 թվականի առաջնությունն անցկացվելու է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
|