Կյելինի. «Սուարեսի հետ խնդիրներ չունեմ»20.05.2015 Կյելինի. «Սուարեսի հետ խնդիրներ չունեմ»20.05.2015
«Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելինին հայտարարել է, որ արդեն հոգնել է պատասխանել Չեմիոնների լիգայի եզրափակչում իր եւ «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի մենամարտի մասին հարցերին: Նշենք, որ անցած ամռանն ԱԱ-2014-ի Ուրուգվայ-Իտալիա հանդիպման ժամանակ Սուրաեսը կծեց իտալացի պաշտպանի ուսը:
«Մենք «Ռեալին» հաղթել ենք մեկ շաբաթ առաջ, եւ այս ընթացքում մարդիկ ինձ բացառապես միայն Սուարեսի մասին են հարցեր տալիս:
Ես ոչ մի խնդիր չունեմ: Ես նրա ճանապարհը կփակեմ այնպես, ինչպես դա արել եմ Բենզեմայի կամ մեկ այլ հարձակվողի դեպքում: Սուարեսի հանդեպ առանձահատուկ վերաբերմունք չունեմ:
Իրականում միակ բանը, որ Ուրուգվայի հետ այդ հանդիպմանն ինձ տխեցրեց այն էր, որ մենք դուրս մնացինք աշխարհի առաջնությունից»,_ Կյելինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 6-ին՝ Բեռլինում:
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ
|
|
1:3
|
|
Յուվենտուս
|
|
Բարսելոնա
|
ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ
|
|
3:1
|
|
Բարսելոնա
|
|
Ատլ. Բիլբաո
|
|