«Ատլետիկո» – «Ռեալ», ՊՍԺ – «Բարսելոնա»… կայացել է ՉԼ քառորդ եզրափակչի վիճակահանությունը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի է ունեցել քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Մրցավեճերի զույգերը հետևյալն են՝
ՊՍԺ (Ֆրանսիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)
«Ատլետիկո» (Իսպանիա) – «Ռեալ» (Իսպանիա)
«Պորտու» (Պորտուգալիա) – «Բավարիա» (Գերմանիա)
«Յուվենտուս» (Իտալիա) – «Մոնակո» (Ֆրանսիա)
Քառորդ եզրափակչի առաջին խաղերը տեղի կունենան ապրիլի 14-ին և 15-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 21-ին և 22-ին:
Ապրիլի 24-ին Նիոնում կկայանա կիսաեզրափակչի վիճակահանությունը: Խաղերը կկայանան մայիսի 5-ին և 6-ին, 12-ին և 13-ին: Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 6-ին՝ Գերմանիայի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում:
|