Ողջույն, Гость |
 
 





 
Գլխավոր էջ » Ֆայլեր » barca.my1.ru » Նորություններ [ Ավելացնել նյութ ]

Ինյեստա. ««Մանչեսթեր Սիթիին» հաղթելուց հետո

Ինյեստա. ««Մանչեսթեր Սիթիին» հաղթելուց հետո «Ռեալի» հետ հանդիպմանը մեզ ավելի վստահ կզգանք»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան հանդիպման մասին:

«Չեմ կարող ասել, թե ինչ է կատարվում «Սիթիի» հետ, սակայն կարծում եմ՝ նա չի փոխվել: «Մանչեսթեր Սիթին» շատ ուժեղ թիմ է, ով բոլոր դիրքերում ունի բարձրակարգ խաղացողներ, եւ նրան հաղթելը շատ բարդ է: Վաղը նրանք կարող են ավելի վտանգավոր լինել, այդ պատճառով էլ պետք է առավելագույնս կենտրոնացած գործենք:

«Սիթիի» հետ հանդիպումը կարեւոր է նաեւ այն տեսանկյունից, որ այն «Ռեալի» դեմ խաղից առաջ մեզ վստահություն կարող է հաղորդել: Մենք հանդիպումից հանդիպում առաջ ենք շարժվում, եւ հաղթանակը մեզ համար շատ կարեւոր է: Հիանալի կլինի «Սիթիին» հաղթելուց հետո պատրաստվել «կլասիկոյին»:

Տեր Շտեգենը եւ Բրավոն տարբեր դարպասապահներ են, սակայն նաեւ ընդհանուր շատ բաներ ունեն: Մեր ակումբում նախապատվությունը տալիս են արագ դարպասապահներին, ովքեր կարողանում են ոտքերով խաղալ, եւ տեր Շտեգենն ու Բրավոն համապատասխանում են այդ պահանջներին: Մենք կրկին պետք է իդեալական հանդիպում անցկացնենք, պետք է գնդակին ավելի շատ տիրենք եւ մրցակցին ստիպենք անհանգստանալ: Պետք է խաղում սրություն մտցնենք եւ թույլ չտանք մրցակցին օգտագործել իր ողջ պոտենցիալը: Եթե մենք դա չանենք, ապա «Սիթին» ամեն ինչ գլխիվայր կշրջի: Ամեն ինչ պետք է վերահսկողության տակ պահենք»,_ Ինյեստայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Հաջորդ հանդիպում

Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ

juventus

1:3

Բարսելոնա<br/>

Յուվենտուս

 

Բարսելոնա

ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ

3:1

Բարսելոնա<br/>

Բարսելոնա

 

Ատլ. Բիլբաո

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

110 : 21

94

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

118 : 38

92

3

Ատլետիկո Մադրիդ

38

67 : 29

78

4

Վալենսիա

38

70 : 32

77

5

Սևիլիա

38

71 : 45

76

6

Վիլյառեալ

38

48 : 37

60

7

Ատլետիկ Բիլբաո

38

42 : 41

55

8

Սելտա

38

47 : 44

51

9

Մալագա

38

42 : 48

50

10

Էսպանյոլ

38

47 : 51

49

 
Հոսթինգը` uCozЯндекс.Метрика