Իբրահիմովիչը բաց կթողնի «Բարսելոնա»-ի դեմ առաջին խաղը
ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Զլատան Իբրահիմովիչի՝ «Չելսի»-ի դեմ 1/8 եզրափակչում կայացած խաղում ստացած կարմիր քարտի վերաբերյալ:
Ֆրանսիական ակումբը մտադիր էր բողոքարկել կարմիր քարտը, սակայն ՈւԵՖԱ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ կարմիր քարտը չեղյալ համարելու մասին խոսք լինել չի կարող: Իբրահիմովիչը որակազրկվել է 1 խաղով:
Հիշեցնենք, որ ֆրանսիական ակումբը քառորդ եզրափակչում ուժերն է չափելու կատալոնական «Բարսելոնա»-ի հետ:
|