Էնրիկե. Սա մեր առաջին եզրափակիչն է (17/05/2015) Էնրիկե. Սա մեր առաջին եզրափակիչն է (17/05/2015)

Բարսելոնայի գլխավոր մարզիչը ցանկանում է մրցաշրջանի առաջին գավաթը նվաճել հենց այսօր` Մադրիդի Վիսենտե Կալդերոն մարզադաշտում:
Լա Լիգայի 37-րդ տուրի շրջանակներում կայանալիք Մադրիդի Ատլետիկոյի հետ խաղին նախորդած մամլո ասուլիսի ժամանակ Բարսելոնայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի թաքցրել այն, որ ցանկանում է մրցաշրջանի առաջին տիտղոսը նվաճել հենց Ատլետիկոյի հետ խաղում. "Սա եզրափակիչ է: Սա մեզ հնարավորություն կտա նվաճել այս մրցաշրջանի առաջին գավաթը: Ատլետիկոն պայքարում է 3-րդ տեղի համար, ինչը նշանակում է, որ մեզ բաց և հետաքրքիր հանդիպում է սպասվում":
"Այս հանդիպմանը պատրաստվում ենք այնպես, ինչպես պատրաստվել ենք սրանից առաջ կայացած բոլոր հանդիպումներին: Մենք պատրաստվում ենք հաղթանակ տոնել Վիսենտե Կալդերոնում", - ասել է Էնրիկեն:
Լուիս Սուարեսի մասին
"Սուարեսն այսօր լիարժեք մարզում է անցկացրել, սակայն չեմ կարող վստահեցնել, որ վաղը նա խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում":
Նախորդ մրցաշրջանի մասին
Իմ թիմում ոչ ոք չի մտածում ռևանշի մասին: Նախորդ տարի Ատլետիկոն, իրոք, արժանի էր չեմպիոնության":
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ
|

|
1:3
 
|

|
Յուվենտուս
|
|
Բարսելոնա
|
ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ
|

|
3:1
 
|

|
Բարսելոնա
|
|
Ատլ. Բիլբաո
|
|