Բարսան բաց չի թողնի Սամպերին, Սանդրոյին և Մունիրին Բարսան բաց չի թողնի Սամպերին, Սանդրոյին և Մունիրին (15/05/2015)
Չնայած եվրոպական առաջատար առաջնությունների տարբեր ակումբների ցուցաբերած հետաքրքրությանը, Բարսելոնայի ղեկավարությունը որոշել է ամեն գնով թիմում պահել Բարսելոնա Բ-ի ֆուտբոլիստներ Սամպերին, Սանդրոյին և Մունիրին:
Հաշվի առնելով Բարսելոնա Բ-ի համար ստեղծված ծանր իրավիճակը Սեգունդայում, մի շարք ակումբներ փորձում են բանակցություններ սկսել և պայմանագրեր ստորագրել Բարսա Բ-ի առաջատար ֆուտբոլիստների` Սամպերի, Սանդրոյի և Մունիրի հետ:
Այսօր կեսօրին Բարսելոնայի ղեկավարությունը որոշում է կայացրել մերժել Սամպերի, Սանդրոյի և Մունիրի համար ստացած բոլոր առաջարկները և ամեն գնով այդ ֆուտբոլիստներին պահել Բարսելոնայում` անկախ նրանից Բարսելոնա Բ-ն կշարունակի հանդես գալ Սեգունդայում, թե կտեղափոխվի Սեգունդա Բ:
Ակումբի ղեկավարությունը կայացված որոշման մասին արդեն տեղյակ է պահել Սամպերի, Սանդրոյի և Մունիրի ներկայացուցիչներին:
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ
|
|
1:3
|
|
Յուվենտուս
|
|
Բարսելոնա
|
ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ
|
|
3:1
|
|
Բարսելոնա
|
|
Ատլ. Բիլբաո
|
|