«Բարսելոնա»-ն պետք է պատրաստ լինի. Մյունխենում հեշտ չի լինի. Մեսսի

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբի երկրպագուներին կոչ է արել չուրախանալ ժամանակից շուտ, չնայած կատալոնացիները 3:0 հաշվով հաղթանակ են տարել «Բավարիա»-ի նկատմամբ:
«Հիանալի արդյունք է: Բայց մենք դեռ ոչինչ չենք նվաճել: Դեռ 90 րոպե խաղալու ենք: Մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ Մյունխենում հեշտ չի լինի»,- Facebook-ի իր էջում գրել է Մեսսին և կցել թիմի լուսանկարը`հանդերձարանում:
Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Բավարիա»-«Բարսելոնա» պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 12-ին: Առաջին խաղում Մեսսին դուբլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
|