Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը սուր քննադատության է ենթարկել Բրազիլիա-Կոլումբիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմին:
«Կանոնները միշտ իմ դեմ են կիրառում: Հակառակորդները մաքրում են փրփուրը, բայց դրա համար դեղին քարտ չեն ստանում: Փոխարենը դեղին քարտ եմ ստանում ես: Բազմաթիվ դրվագներում մրցավարները, պարզապես, չեն ուսումնասիրում իրավիճակը, այլ հեշտությամբ բարձրացնում են դեղին քարտը:
Թույլ մրցավարները նպաստում են նման արդյունքներին: Ես հոգնել եմ մրցավարներից, ովքեր չեն կարողանում ճիշտ սուլել»,- Goal. com-ը մեջբերում է Նեյմարի խոսքերը:
|