Հայտավորվել են 18 ֆուտբոլիստներ
Այսօր կեսօրին կատալոնական Բարսելոնայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է Լա Լիգայի վերջին տուրի շրջանակներում կայանալիք Դեպորտիվոյի հետ հանդիպման հայտացուցակը:
Լուիս Էնրիկեն որոշել է հանգիստ տրամադրել և հայտացուցակում չընդգրկել Տեր Շտեգենին, Պիկեին, Ռակիտիչին, Բուսկետսին և Դանի Ալվեսին: Հայտացուցակից դուրս է մնացել նաև ցավեր ունեցող Լուիս Սուարեսը:
ՀԱՅՏԱՑՈՒՑԱԿ`
Դարպասապահներ` Բրավո և Մասիպ
Պաշտպաններ` Մոնտոյա, Դուգլաս, Բարտրա, Մասկերանո, Վերմալեն, Մաթյե, Ադրիանո և Ալբա
Կիսապաշտպաններ` Չավի, Սերխի Ռոբերտո, Ինիեստա և Ռաֆինյա
Հարձակվողներ` Պեդրո, Մունիր, Մեսսի և Նեյմար
|