Գվարդիոլա. ««Բարսելոնան» հիանալի մրցաշրջան է անցկացնում»
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Բարսելոնայի» եւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին գովասանքի խոսքեր է ասել: Գվարդիոլան ներկա է գտնվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպմանը: Կատալոնացիները, խաղալով սեփական դաշտում, 1:0 հաշվով հաղթանակ են տարել եւ դուրս եկել 1/4 եզրափակիչ:
«Այդ «Բարսելոնան» է շատ ուժեղ եւ հիանալի մրցաշրջան է անցկացնում: Իսկ Մեսսիի խաղը տեսնելն իսկական շքեղություն է: Քառորդ եզրափակիչ անցած բոլոր թիմերն էլ ուժեղ են: Տեսնենք, թե ով կլինի «Բավարիայի» մրցակիցը»,_ իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն:
|