ՖԻՖԱ-ն ակումբներին 209 մլն դոլար կվճարի
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ կազմակերպությունը ֆուտբոլային ակումբների միջև կբաշխի 209 մլն դոլար՝ ֆուտբոլիստների՝ «Մունդիալ-2018»-ին և «Մունդիալ-2022»-ին մասնակցության համար:
Այդ որոշումը կայացվել է 2010 և 2014թթ աշխարհի առաջնությունների համար մշակված ֆինանսական մոդելի հիման վրա:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՖԻՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ Քաթարում կայանալիք «Մունդիալ-2022»-ը տեղի է ունենալու նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Եզրափակիչը կայանալու է դեկտեմբերի 18-ին:
ՖԻՖԱ-ի աշխատանքային խումը սկսել է կազմել հավաքականների՝ 2019-2022թթ ընտրական փուլի ժամանակացույցը
|