Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կիսապաշտպան Արդա Թուրանն «Ատլետիկո»-ից տեղափոխվել է «Բարսելոնա»։ Թուրանը նշել է, որ Լիոնել Մեսսիի, Անդրես Ինյեստայի ու Նեյմարի հետ խաղալն իր համար երազանք է եղել։
«Երազում էի խաղալ Մեսսիի, Նեյմարի ու Ինյեստայի հետ։ Նրանք իմ կուռքն են։
Դժվար կլինի կես տարի չխաղալ «Բարսելոնա»-ում, բայց կարևորն այն է, որ դրանից հետո համալրելու եմ թիմի կազմը։
Հնարավոր է՝ Լուիս Էնրիկեն նույնպես ցանկանում է, որ շուտափույթ համալրեմ թիմը»,- Թուրանի խոսքերը մեջբերում է AS-ը։
|