Էնրիկեն կենտրոնացած է միայն Էյբարի վրա
Բարսելոնայի գլխավոր մարզիչը կարծում է, որ թիմը պետք է կենտրոնանա միայն Էյբարի հետ խաղի և այդ խաղում 3 միավոր վաստակելու վրա, իսկ մյուս կարևոր հանդիպումների մասին մտածելու ժամանակ դեռ կգտնվի:
Այսօր կեսօրին Սյուտատ Էսպորտիվա մարզաբազայում կայացած մարզման ավարտից անմիջապես հետո կատալոնական Բարսելոնայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մասնակցել է նախախաղյա մամլո ասուլիսի, ինչի ժամանակ կարևորել է այն փաստը, որ իր թիմը Մանչեսթեր Սիթիի և Ռեալի հետ խաղերի փոխարեն մտածում է Էյբարի հետ առաջիկա խաղի մասին:
"Իմ համար այժմ գոյություն ունի միայն 1 մրցակից, դա Էյբարն է: Վստահ եմ, որ այդ խաղում հաղթանակը հեշտությամբ չի տրվի մեզ, քանի որ Էյբարին միավորներ են անհրաժեշտ", - ասել է Էնրիկեն:
Էյբարի հետ խաղի առաջնահերթության մասին
"Չնայած վերջին խաղերում պարտություններ կրելուն Էյբարն արդեն իսկ ապացուցել է մեզ, որ ունակ է լավ հանդիպումներ անցկացնել: Էյբարի հետ խաղը շատ դժվար է լինելու մեզ համար, քանի որ այդ թիմում խաղում են չափազանց աշխատասեր ֆուտբոլիստներ":
"Մենք ապրում ենք ներկայով և պետք է հաղթանակ տոնենք 3 միավոր վաստակելու, այլ ոչ թե առաջին հորիզոնականում մնալու համար: Նախորդ խաղերում մեր թույլ տված սխալները մեզ սովորեցրել են, որ այսպիսի թիմերի հետ խաղերում չպետք է թերագնահատել մրցակցին":
Վնասվածքների մասին
"Վնասվածքներից խուսափելն անհնար է: Մենք պետք է շարժվենք առաջ և չհուսահատվենք: Վնասվածք ստացած ֆուտբոլիստների փոխարեն խաղադաշտ դուրս կգան փոխարինողները":
Չավիի 750-րդ խաղի մասին
"Չավին կարևոր կերպար է թե՜ խաղադաշտում, և թե՜ դրա սահմաններից դուրս: Ցանկանում եմ, որ նա Բարսայում մնա մինչ նրա պայմանագրում նշված ժամկետի ավարտը":
|