Ողջույն, Гость |
 
 





 
Գլխավոր էջ » Ֆայլեր » barca.my1.ru » Նորություններ [ Ավելացնել նյութ ]

Էնրիկե. Ռայոն ունի մեծ անհատականություն

Էնրիկե. Ռայոն ունի մեծ անհատականություն 

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն լավ տրամադրվածություն ունի Լա Լիգայի 26-րդ տուրի շրջանակներում կայանալիք Ռայո Վալյեկանոյի հետ խաղից առաջ: Մարզչի կարծիքով Պակո Խեմեսը ստեղծել է մի թիմ, որը կարողանում է համեստ բյուջեով խաղալ հիանալի ֆուտբոլ:


Այսօր կեսօրին Սյուտատ Էսպորտիվա մարզաբազայում կայացած մարզմանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ կատալոնական Բարսելոնայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Ռայո Վալյեկանոյի հետ սպասվող խաղի մասին` նշելով, որ ինչպես ինքը, այդպես էլ թիմի բոլոր ֆուտբոլիստները լավ տրամադրվածությամբ են դուրս գալու խաղադաշտ:

 

Ռայո Վալյեկանոյի մասին

 

"Յուրաքանչյուր մրցակից իր մեջ ունի մի որոշակի հավատ և վստահություն, սակայն Ռայո Վալյեկանոն իմ կարծիքով տարբերվում է բոլորից: Վստահ ենք, որ Ռայո Վալյեկանոն պայքարելու է գնդակին ավելի շատ տիրելու համար: Մենք պատրաստ ենք այդպիսի սցենարի: Եթե մենք չգործենք մեր ամբողջ ուժերով, իսկ Ռայո Վալյեկանոն խաղա իր լավագույն ֆուտբոլը, ապա մենք պետք է պատրաստ լինենք պարտվելուն":

 

Մրցակից թիմի գլխավոր մարզչի մասին

 

"Ես ժամանակին եղել եմ Պակո Խեմեսի խաղընկերը, սակայն երբեք չեմ պատկերացրել, որ նա կարող է լինել մի մարզիչ, ով այսքան միտված կլինի հարձակմանը: Խեմեսը Լա Լիգայի լավագույն մարզիչներից մեկն է, քանի որ ապացուցել է, որ կարող է արդյունավետ և վտանգավոր թիմ ստեղծել նաև շատ փոքր բյուջեով":

 

Հանդիպման մեկնարկի ժամի մասին

 

"Կարևոր չէ, թե ես հավանում եմ այդ ժամը, թե ոչ: Մենք խաղալու ենք մեր ֆուտբոլը և փորձելու ենք հաղթանակ տոնել":

 

Մեկնարկային կազմի մասին

 

"Շատ տարբերակներ ունենք Բուսկետսին փոխարինելու համար: Թե՜ Մասկերանոն, թե՜ Չավին, թե՜ Ռոբերտոն և թե՜ Ռակիտիչը կարող են խաղադաշտ դուրս գալ: Պեդրոն ևս հիանալի մարզավիճակում է"


Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Հաջորդ հանդիպում

Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ

juventus

1:3

Բարսելոնա<br/>

Յուվենտուս

 

Բարսելոնա

ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ

3:1

Բարսելոնա<br/>

Բարսելոնա

 

Ատլ. Բիլբաո

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

110 : 21

94

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

118 : 38

92

3

Ատլետիկո Մադրիդ

38

67 : 29

78

4

Վալենսիա

38

70 : 32

77

5

Սևիլիա

38

71 : 45

76

6

Վիլյառեալ

38

48 : 37

60

7

Ատլետիկ Բիլբաո

38

42 : 41

55

8

Սելտա

38

47 : 44

51

9

Մալագա

38

42 : 48

50

10

Էսպանյոլ

38

47 : 51

49

 
Հոսթինգը` uCozЯндекс.Метрика