Էնրիկե. Պետք է հաղթենք նաև պատասխան խաղում (16/04/2015) Էնրիկե. Պետք է հաղթենք նաև պատասխան խաղում
Բարսելոնայի գլխավոր մարզիչը հաստատել է, որ Անդրես Ինիեստան ունի սուր ցավեր, սակայն լուրջ վնասվածք իսպանացին ամենայն հավանականությամբ չի ստացել:
Երեկ երեկոյան ՊՍԺ-ին Պարկ դե Պրենս մարզադաշտում 1-3 հաշվով հաղթելուց և Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու հարցերը կիսով չափ լուծելուց հետո Բարսելոնայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է. "Մենք հիանալի հանդիպում անցկացրեցինք: Լավ էինք խաղում թե՜ հարձակվելիս, և թե՜ պաշտպանվելիս: Չենք պատրաստվում հույսներս դնել այս հաղթանակի վրա: Մենք պետք է հաղթենք նաև պատասխան խաղում":
Բաց հանդիպում
"Պատասխան խաղում ՊՍԺ-ի կազմ կվերադառնան որակազրկված ֆուտբոլիստները, ինչը նշանակում է, որ այդ հանդիպումը շատ դժվար է լինելու: Դիմակայության ելքն ամենևին էլ վճռված չէ: ՊՍԺ-ն հզոր ակումբ է և կարող է անակնկալներ մատուցել մեզ:
Կարծում եմ` 3-0-ն իդելական հաշվով հաղթանակ կլիներ մեզ համար, սակայն եղավ այն, ինչ եղավ":
Ինիեստայի վնասվածքի մասին
"Ինիեստան սուր ցավեր էր զգում, սակայն նրա վնասվածքը լուրջ չի երևում: Վաղը նա բուժզննում կանցնի":
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ
|
|
1:3
|
|
Յուվենտուս
|
|
Բարսելոնա
|
ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ
|
|
3:1
|
|
Բարսելոնա
|
|
Ատլ. Բիլբաո
|
|