Էնրիկե. Կարող էինք ավելի շատ գոլեր խփել (19/03/2015)
Բարսելոնայի գլխավոր մարզիչը գովեստի խոսքեր է հղել Մանչեսթեր Սիթիի դարպասապահ Ջո Հարթի հասցեին` նշելով, որ վերջինս բազմաթիվ իրավիճակներում փրկեց իր թիմին:
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի` Մանչեսթեր Սիթիի հետ պատասխան խաղի (1-0) ավարտից հետո կատալոնական Բարսելոնայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մասնակցել է հետխաղյա մամլո ասուլիսի, որի ժամանակ խոսել է հանդիպման ընթացքի, ինչպես նաև Էլ Կլասիկոյի մասին:
Վերջնական հաշվի մասին
"Հանդիպման վերջնական հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել, սակայն Ջո Հարթը փայլում էր: Այնուամենայնիվ, մեզ չբավականացրեց դիպուկությունը: Մենք բազմաթիվ պահեր ունեցանք, ինչը նոռմալ երևույթ չէ այսպիսի մակարդակի հանդիպումների համար: Մենք արժանի էինք ավելի խոշոր հաշվով հաղթանակի":
Մանչեսթեր Սիթիի հետ խաղի մասին
"Սա հիանալի երեկո էր ինչպես մեր, այնպես էլ մեր երկրպագուների համար: Մենք հասանք մեր նպատակին, որն էր հաղթանակ տոնելը և հաջորդ փուլ դուրս գալը: Հանդիպման ընթացքը կարող էր լրիվ այլ լինել, եթե Տեր Շտեգենը չորսար 11 մետրանոց հարվածը: Ես ծափահարում եմ Բարսայի բոլոր ֆուբոլիստներին, կապ չունի նրանք այսօր խաղադաշտ դուրս եկան, թե ոչ: Սա մի օր է, որը Բարսայի երկրպագուները պետք է նշեն":
Էլ Կլասիկոյի մասին
"Ես զգում եմ, որ թիմը լավ մարզավիճակում է: Էլ Կլասիկոյում բացի հաղթանակից ոչինչ չենք ակնկալում":
|