Էնրիկե. Գոլառատ հանդիպում եմ ակնկալում (15/04/2015) Էնրիկե. Գոլառատ հանդիպում եմ ակնկալում (15/04/2015)
Բարսելոնայի գլխավոր մարզիչը ՊՍԺ-ին բնութագրել է որպես Չեմպիոնների Լիգայի գլխավոր ֆավորիտներից մեկը և նշել, որ շատ հավանական է բազմաթիվ գոլերի առկայությունն այսօր կայանալիք խաղում:
Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի` ՊՍԺ-ի հետ առաջին խաղին նախորդած մամլո ասուլիսի ժամանակ Բարսելոնայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է. "Սա կլինի բաց դիմակայություն: Իհարկե, մենք չենք միտվելու պաշտպանությանը և փորձելու ենք խաղալ այնպես, ինչպես միշտ ենք խաղացել, դա է բաց և ագրեսիվ ֆուտբոլ: Կարծում եմ` այս դիմակայությունը կլինի գոլառատ":
Խմբային փուլի հանդիպումների մասին
"Ես դեռ այն ժամանակ նշել եմ, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի գլխավոր ֆավորիտներից մեկն է: Այժմ կարող եմ ասել, որ մենք Փարիզ ենք եկել նույն պատակով, ինչ այն ժամանակ, դա է հաղթանակ տոնելը":
Թիմերի կորուստների մասին
"ՊՍԺ-ի շատ ֆուտբոլիստներ չեն մասնակցելու այս խաղին, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է կորցնենք մեր զգոնությունը: Խմբային փուլի առաջին խաղը բաց թողեց Իբրահիմովիչը, սակայն ՊՍԺ-ն կարողացավ հաղթել մեզ: Դանի Ալվեսի բացակայությունը ոչ մի կերպ չի կարող ազդել դիմակայության ելքի վրա":
Բարսայի մարզվիճակի մասին
"Ինձ այժմ գոհացնում է իմ թիմի մարզավիճակը, սակայն մենք կարող ենք էլ ավելի կատարելագործվել":
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ
|
|
1:3
|
|
Յուվենտուս
|
|
Բարսելոնա
|
ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ
|
|
3:1
|
|
Բարսելոնա
|
|
Ատլ. Բիլբաո
|
|