Էնրիկե. Եզրափակիչները հաղթելու համար են (05/03/2015)
Բարսելոնայի գլխավոր մարզիչը նշել է, որ Վիլյառեալի հետ խաղում թիմի գլխավոր նպատակներից մեկը զգոնությունը պահպանելն էր, սակայն Սուարեսի գոլից հետո Բարսելոնան սկսեց ավելի հանգիստ գործել:
Երեկ երեկոյան Էլ Մադրիգալ մարզադաշտում Վիլյառեալին հաղթելուց և Կոպա Դել Ռեյի եզրափակիչ դուրս գալուց հետո կատալոնական Բարսելոնայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ այժմ Բարսելոնայի միակ նպատակն այս առաջնությունից չեմպիոնական գավաթին տիրանալն է լինելու:
Կոպա Դել Ռեյի եզրափակչի մասին
"Եզրափակիչ դուրս գալը հաճելի է, սակայն եզրափակիչները ստեղծված են հաղթելու համար: Բարսելոնան պետք է տիրանա այս գավաթին և մեզ չի հետաքրքրում, թե ով կլինի մեր մրցակիցը: Ամենակարևորն այն է, որ մենք եզրափակչում ենք":
Վիլյառեալի հետ խաղի մասին
"Գիտեինք, որ մեզ դժվար հանդիպում է սպասվում: Մենք փորձում էինք պահպանել մեր զգոնությունը, սակայն Սուարեսի գոլից հետո Բարսելոնան սկսեց գործել ավելի վստահ և ազատ":
Բուսկետսի վնասվածքի մասին
"Սա այս պահի դրությամբ միակ վատ նորությունն է: Մենք տեղյակ ենք, որ նա բաց կթողնի որոշակի քանակությամբ օրեր: Հույս ունենք, որ Բուսկետսը հնարավորինս շուտ շարք կվերադառնա":
|