Էլ Կլասիկոն կսպասարկի Մատեո Լաոսը
Մարտի 22-ին Կամպ Նոու մարզադաշտում կայանալիք Էլ Կլասիկոն կսպասարկի իսպանացի մրցավար Մատեո Լաոսը, տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները:
Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում Կամպ Նոու մարզադաշտում կայանալիք Բարսելոնա - Ռեալ Մադրիդ հանդիպումը կսպասարկի իսպանացի մրցավար Մատեո Լաոսը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի առաջին Կլասիկոյում Բարսելոնան Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում 3-1 հաշվով զիջել է մրցակցին:
Հավելենք նաև, որ Բարսելոնա - Ռեալ Մադրիդ հանդիպումը կմեկնարկի մարտի 22-ին` Հայաստանի ժամանակով 24:00-ին:
|