«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան դեմ չի լինի կարիերան շարունակել «Բարսելոնա»-ում: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Տեղեկությունների համաձայն` Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստին տեղեկացրել են, որ կատալոնական ակումբը հետաքրքրված է նրա ծառայություններով: Դի Մարիան «Բարսելոնա»-ի կազմը համալրելու պատրաստակամություն է հայտնել:
«Կապտանռնագույններ»-ը դեռ բանակցություններ չեն սկսել ֆուտբոլիստի հետ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ին պաշտոնական առաջարկ չեն արել: Սակայն Դի Մարիան այն ֆուտբոլիստներից է, ում իր թիմի կազմում է ցանկանում տեսնել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:
|