Դանիել Ալվես.«Այժմ բոլորը տրամադրված են Բրազիլիայի դեմ»
Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեշը մեկնաբանել է Ամերիկայի Գավաթի խաղարկության խմբային փուլում Կոլումբիայի ընտրանու նկատմամբ կրած պարտությունը (0:1): Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը բրազիլացի Նեյմարը հարձակվող Կարլոս Բակայի հետ վիճաբանության համար կարմիր քարտ ստացավ եւ հեռացվեց խաղադաշտից:
«Չգիտեմ՝ ինչո՞ւ Նեյմարը նյարդայնացավ: Այսպես, թե այնպես մրցավարներն են մեղավոր: Նրանք գիտեն, որ Նեյմարը իր բնույթով այդպիսին է, սակայն նրան ցույց տված դեղին քարտը սխալմունք էր:
Մրցավարները պետք է դադարեն խաղացողին վերաբերվել որպես հակառակորդի: Նրանք այստեղ են, որպեսզի դատեն:
Եվ այս ամենը տեղի է ունենում Բրազիլիայի հավաքականի մասնակցությամբ յուրաքանչյուր հանդիպմանը: Դժվարությունները հաղթահարելու համար պետք է ուժեղ լինել: Այժմ բոլորը Բրազիլիայի դեմ են տրամադրված:
Պետք է հանգստություն պահպանենք: Չնայած երիտասարդ լինելուն՝ մեր թիմը փորձառու է»,_ Ալվեսի խոսքերն է մեջբերում Globo-ն:
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ
|
|
1:3
|
|
Յուվենտուս
|
|
Բարսելոնա
|
ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ
|
|
3:1
|
|
Բարսելոնա
|
|
Ատլ. Բիլբաո
|
|