Չեմպիոնների լիգայի եզրափակչին սպասել եմ 6 տարեկանից. Նեյմար Չեմպիոնների լիգայի եզրափակչին սպասել եմ 6 տարեկանից. Նեյմար
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի` Թուրինի «Յուվենտուս»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Հանդես եմ եկել տարբեր եզրափակիչներում, սակայն այս մեկն առանձնանում է իր յուրահատկությամբ: Սա ամենակարևոր հանդիպումն է իմ կյանքում, այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ ամբողջ ուժերս ներդնել այդ խաղում հաղթանակի հասնելու համար:
Սա իմ մանկության երազանքն է, և ես հուսով եմ, որ հաճույք կստանամ խաղից: Եզրափակչին սպասել եմ 6 տարեկանից: Վերջապես այդ ժամանակը եկավ, և ես ցանկանում եմ վայելել այս հանդիպումը և հաղթել Չեմպիոնների լիգայի գավաթը: Վստահ եմ, որ կարող ենք հաղթել»,- հայտարարել է Նեյմարը:
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ
|
|
1:3
|
|
Յուվենտուս
|
|
Բարսելոնա
|
ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ
|
|
3:1
|
|
Բարսելոնա
|
|
Ատլ. Բիլբաո
|
|