Չավիին Քաթարում 7-ամյա պայմանագիր են առաջարկել Չավիին Քաթարում 7-ամյա պայմանագիր են առաջարկել
Քաթարյան «Ալ-Սադ» ակումբը մտադիր է այս ամռանը ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավիին: Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ակումբը պատրաստ է կիսապաշտպանին 7-ամյա պայմանագիր առաջարկել, ընդ որում առաջին երեք մրցաշրջանում նա հանդես կգա որպես ֆուտբոլիստ, իսկ մնացած չորսում՝ որպես ակումբի ներկայացուցիչ:
Չավին կարող էր «Բարսելոնայից» հեռանալ մինչեւ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը, սակայն արդյունքում պայմանագիրը եւս մեկ տարով երկարաձգեց: Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «ՊՍԺ»-ի հետ երեկվա խաղը (3:1) նրա 169-րդ հանդիպումն էր: Այդ ցուցանիշով Եվրոպայի գլխավոր առաջնությունում Չավին դաշտում խաղացողների շրջանում ռեկորդ սահմանեց անցկացրած խաղերի քանակով:
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Չեմպ.լիգա 23.05.15, 20։30
«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ
|
|
1:3
|
|
Յուվենտուս
|
|
Բարսելոնա
|
ԿՈՊԱ ԴԵԼ ՌԵՅ 30.05.15, 23։30
«Կամպ Նոու» մարզադաշտ
|
|
3:1
|
|
Բարսելոնա
|
|
Ատլ. Բիլբաո
|
|