Չավի. «Պիրլոն աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է»
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին, ով հայտարարել է «Ալ-Սադ» տեղափոխվելու մասին, խոստովանել է, որ հիանում է «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոյով:
«Ես Պիրլոյի դեմ եմ խաղում արդեն 16-17 տարի եւ միշտ հիացել եմ նրա խաղաոճով: Կարծում եմ՝ աշխարհում Անդրեայից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստ չկա: Ցավոք, Բեռլինի խաղը վերջինը կլինի, երբ մենք կհանդիպենք դաշտում: Նա ասել է հաղթանակի դեպքում կավարտի կարիերա՞ն. հուսով եմ՝ մենք նրան թույլ չենք այդպիսի բան անել»,_ Չավիի խոսքերն է մեջբերում TMW-ն:
|